211652_close_icon
views-count82009 դիտում article-date 10:48 28-03-2020

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 40-ամյա վարորդը Peugeot-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Էմիլ Փանոսյանը իր վարած Peugeot 307 մակնիշի H422 EP 97 RUS համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 10.3 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Սաֆարյանը տեղում մահացել է։ Մահացածի դին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով, իսկ վարորդին շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան օգնություն ստանալով՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրմանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր