3047 դիտում
16:55 27-03-2020
ԵՊԲՀ-ն հաղթել է ARICE թվինինգ ծրագրում, ինչի արդյունքում կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում` զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները, հետազոտությունները:
Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում:
ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի, Ֆրանսիայի քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կենտրոնի և Չեխիայի Կառլովա համալսարանի մասնակցությամբ` տարածելով իր կարողությունները` ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակում:
Հայաստանում նշված հետազոտման ենթակառուցվածքի ստեղծումը պայմանավորված է քաղցկեղի հիվանդացության և մահացության, նաև հազվադեպ չարորակ հիվանդությունների տարածվածության շատ բարձր ցուցանիշներով` համեմատելով եվրոպական երկրներում կատարվող հետազոտությունների հետ: ARICE նախագիծը ապահովելու է քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ` տարածաշրջանում:
Քաղցկեղի կանխարգելման, մասնավորապես` բիոմարկերների լայնածավալ պոպուլյացիոն հետազոտությունները նպաստելու են նոր գիտական նվաճումներին և բուժման հաջողություններին:
ARICE նախագծի իրականացումը հիմքեր կստեղծի կլինիկական բժշկության, կենսաբանության, բժշկական էթիկայի, բժշկական տնտեսագիտության, կենսաստատիստիկայի զարգացմանը:
Բժշկական համալսարանի կողմից համակարգվող, 3 տարի տևողությամբ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագիրը կիրականացվի ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրության ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1298 դիտում
12:17 04-02-2023
Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
916 դիտում
14:44 01-10-2014
Մեկնարկել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացման թվինինգ ծրագիրը
1071 դիտում
10:01 03-11-2022
Շվեյցարիան 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերանորոգման համար
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան