Առողջական և տարիքային խոցելի խմբում գտնվող պատգամավորների բացակայությունները հարգելի կհամարվեն. Մակունց
ՀՀ ԱԺ նիստերին առողջական և տարիքային խոցելու խմբում գտնվելու պատճառով չներկայացող պատգամավորների բացակայություններն արտակարգ դրության օրերին հարգելի կհամարվեն:
Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նշեց, որ կան պատգամավորներ, ովքեր մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին և ներկա չեն գտնվում նիստին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից Հայաստանում սահմանված արտակարգ դրությունը գործելու է ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Ներկա պահին Հայաստանում կա Covid-19 վիրուսով վարակվածության 235 հաստատված դեպք։