Հունվարի 8-ից փետրվարի 15-ի բացակայությունները կզրոյացվեն մեխանիկորեն․ Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում հիվանդության պատճառով գրանցված բացակայությունների մասին
Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար.
հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն,
փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»,-գրել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: