144523 դիտում
09:14 24-03-2020
Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր դեղամիջոցները. Արսեն Թորոսյան
Հայաստանը ձեռք է բերել աշխարհում կորոնավիրուսի դեմ, առնվազն փորձարարական մակարդակով կիրառվող այն դեղամիջոցները, որոնք որևէ դրական արդյունք են ցույց տվել կորոնավիրուսը բուժելու հարցում: «
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք, առնվազն փորձարարական մակարդակով, աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար: Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք հարյուր տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում և դրանք կիրառվում են»,- ասաց Թորոսյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/24/1150611/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2988 դիտում
22:05 28-07-2020
2020-ի վերջին կորոնավիրուսի բուժման թերապևտիկ դեղամիջոցները կարող են նվազեցնել մահացությունների թիվը․ Բիլ Գեյթս
2608 դիտում
15:40 30-11-2021
Նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը
1172 դիտում
09:56 13-02-2014
ՄՄ֊ին անդամակցելուց հետո Հայաստանում դեղամիջոցները 8-10 տոկոսով կթանկանան . ՀԺ
Այս բաժնից
1117 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4609 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած