10483 դիտում
16:13 21-03-2020
Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ». aravot.am
Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն եւ եռուզեռ:
Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում:
[url=https://www.aravot.am/2020/03/21/1101403/?fbclid=IwAR1HKJc7S69m9Nk76MhXwV-Z6BI9JZpINGKGz6ojpBKsluDVheY0WwYdXRE]Aravot.am[/url]-ի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց; Հետաքրքիրն այն է, որ սա իմ առաջին ելույթը չէր: Մի քանի օր առաջ պահանջեցի, որ պետք է դպրոցները փակել, եւ Կառավարութունը մեկուկես ժամ հետո նույնը արեց: Հիմա սա, ինչ ասել եմ, նախարարն էլ է ասել: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում գրառման մեջ, միայն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք ուղարկել են այդ երիտասարդ սպաներին: Ճիշտ է, նրանք ինձ հետ շատ հարգալից էին եւ հետո իրենք հրաման էին կատարում»:
Նմանատիպ նյութեր
4106 դիտում
13:26 04-08-2021
Չհասկացա, թե ու՞մ ուղղորդմամբ և ինչու՞, գրառումս վերագրվեց ինչ որ կոնկրետ անձի. Արսեն Ջուլֆալակյան
1108 դիտում
19:45 23-12-2024
Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին․ Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
991 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1006 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք