Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է. նախագահ Սարգսյանի կողմից նվերներ են փոխանցվել գյումրեցի Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        ՀՀ նախագահի աշխատակազմի գրասենյակը տեղեկացնում է.
«Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ 
Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելենց բնակարանը ապահովվել է ջեռուցման համակարգով:
Հ․Գ․ Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։
#Armpresident #ArmenSarkissian»։
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

