1870 դիտում
13:40 21-03-2015
Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
Ամեն տարի 3000-ից 5000 երեխա ծնվում է դաունի համախտանիշով: Հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ բարձրացնելու, Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու, հասարակությունում նրանց դերը կարևորելու և այդ համախտանիշն ունեցող երեխաների կյանքի որակը լավացնելու նպատակով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը հայտարարվել է Դաունի համախտանիշի համաշխարհային օր: «21» թիվն ընտրված է սիմվոլիկ, քանի որ հենց 21-րդ ավելորդ քրոմոսոմն է, որ առաջացնում է այս համախտանիշը:
Դաուն հիվանդությամբ տառապող երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուս երեխաները, բայց լիովին ունակ են սովորելու, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները նաև կարող են հասնել կյանքում լուրջ ձեռքբերումների ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության, խորհրդատվության և հասարակության կողմից աջակցության շնորհիվ: Չնայած այդ երեխաների սովորելու անկարողու-թյան վերաբերյալ տարածված կարծիքին, նրանք ամբողջապես կարող են յուրացնել ինչպես իրենց հանդեպ խնամքի հմտությունները, այնպես էլ ավելի բարդ գործողու-թյուններ: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Դաուն հիվանդությամբ տառապող երեխաները մեծանան ընտանիքում` շրջապատված հոգատարությամբ:
Մոսկվայում գոյություն ունի աշխարհում միակ թատրոնը, որտեղ բոլոր մարդիկ ունեն Դաուն համախտանիշ: Խումբը, որը կոչվում է «Բարեհոգիներ», հաջողությամբ կազմակերպում է հյուրախաղեր` լի սրահներով:
Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» բժշկական համալիրի «Արբես» առողջության կենտրոնում` իր մարզային մասնաճյուղերով, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում:
Մեր հասարակության մեջ դեռևս պահպանվում է այս հիվանդությամբ ապրող մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը: Սակայն ճիշտ և ժամանակին կազմակերպված վերականգնողական բուժումը և շրջապատի վերաբերմունքի փոփոխությունը մեծապես կնպաստեն այս երեխաների լիարժեք ինտեգրմանը հասարակություն:
Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի մեծ է տարիքով մեծ ծնողների մոտ: Ուստի, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
15:17 21-03-2017
Այսօր Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է. ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա
2374 դիտում
13:35 21-03-2021
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
Այս բաժնից
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
733 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել