4785 դիտում
12:36 18-03-2020
Աննա Հակոբյանի թեստը բացասական է եղել. նա արդեն Երևանում է. խոսնակ
Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երեւանում է։
Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ եւ ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։
Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաեւ հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները։
Միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։
Առո՛ղջ եղեք եւ մի՛ տարածեք ապատեղեկատվություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9429 դիտում
15:41 17-03-2020
Գավառի բնակչի թեստը բացասական է. Գեղարքունիքում կորոնավիրուս չկա. մարզպետ
4110 դիտում
11:18 24-05-2020
Մեր ամենափոքրիկ պացիենտը` 13 օրական, կրկնակի թեստը բացասական, գնաց տուն. Նախարարի խորհրդական
4082 դիտում
11:07 01-06-2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արագ թեստը բացասական է, սպասում են PCR թեստին. NEWS.am
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին