3184 դիտում
16:58 17-03-2020
Կորյուն Սողոմոնյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր
Լոնդոնում տեղի ունեցան բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարի հերթական փուլի հանդիպումները։ Հայաստանի մարզիկներից առավել գոհացրեց Կորյուն Սողոմոնյանի / 52 կգ / հաղթանակը Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի նկատմամբ։ Մեր հավաքականի համար այդ հաջողությունը կարևոր է այնքանով, որ Կորյունը դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հայաստանցի առայժմ չորրորդ մասնակիցը։
Նման պատվի կարժանանար նաև Արթուր Բազեյանը /57 կգ / , եթե չպարտվեր Ուկրաինայի ներկայացուցչին։ Գլխիկոր ռինգին հրաժեշտ տվեցին նաև Գուրգեն Մադոյանը / 69 կգ/ և կանանց մրցաշարի մասնակից Անուշ Գրիգորյանը /51 կգ /։
Մեր թիմի անդամներից մրցումային օրվան հաղթական վերջակետ դրեց Արման Դարչինյանը / 75 կգ /։ Ավաղ, մերոնց համար դա վերջին մրցելույթն էր լոնդոնյան ստուգատեսում, քանզի մարտի 16 – ը փաստորեն հանդիսացավ մրցաշարի վերջին օրը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ մրցումները դադարեցվեցին։ Պատճառն արդեն հայտնի կորոնավիրուսն է։
Նմանատիպ նյութեր
5407 դիտում
16:17 25-02-2015
Բուլղարիայի մրցաշար. Կորյուն Սողոմոնյանը հաղթել է ադրբեջանցուն
2475 դիտում
16:16 26-07-2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտված լքեց ռինգը
3048 դիտում
18:31 15-04-2016
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը Թուրքիայում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Այս բաժնից
2905 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2281 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2248 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի