211652_close_icon
views-count54227 դիտում article-date 12:34 15-03-2020

Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք. «Դալմա Գարդեն Մոլ»-ը նույնպես փակ կլինի մարտի 16-ից 23-ը

Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։ Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։ Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։ Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։ Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության: Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը։

Նմանատիպ նյութեր