2726 դիտում
15:12 12-03-2020
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակը կայուն է
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակն արդեն կայուն է, նա կարողանում է խոսել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:
«Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,- գրել է Դերձյանը:
Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով» Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում՝ հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին: Ծեծի ենթարկված 13-ամյա անչափահասը մարտի 5-ին Գյումրիում վիրահատվել է, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մարտի 9-ին էլ աղջիկը գիտակցության թեթև ակտիվություն էր ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Նա արդեն շնչում է ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը:
Նմանատիպ նյութեր
8063 դիտում
21:37 11-05-2014
20-ամյա աղջկա կողմից ծեծի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է. տեսանյութ 18+
4163 դիտում
12:46 15-01-2015
Գյումրեցի 6-ամսյա փոքրիկի առողջական վիճակը կայուն ծանր է. ՀՀ ԱՆ
4871 դիտում
15:57 27-04-2016
Ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ
Այս բաժնից
646 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
580 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ