3703 դիտում
14:06 12-03-2020
Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը. տարեկան կհատկացվի 1,3 մլրդ դրամ
Կառավարության այսօրվա նիստում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:
«Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և Սփյուռքի ներուժը:
Նախարարը նշեց, որ ծրագրի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների:
Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովման նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է:
Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից:
2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան էր ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող ճանաչվեցին 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ մատուցեց Դրեյփերի համալսարանի նախագահը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրեցին 50% կրթաթոշակ սովորելու Դրեյփերի համալսարանում: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց հոգալու 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը:
2020թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների:
Ծրագիրն իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյանհովտի մասնաճյուղի կողմից:
ՀԲԸՄ հարյուրամյա պատմության շնորհիվ ստեղծվել են այնպիսի կապեր ամբողջ աշխարհի հետ, որոնց ներգրավվածությունը ծրագրում էականորեն կբարձրացնի և՛ ծրագրի, և՛ մասնակիցների արդյունավետությունը:
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ` ՀՀ կառավարության 2019 թվականիհուլիսի 10-ի «ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:
Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ առաջին անգամ է այս ծրագիրը գործարկվում, տարվա վերջին արդյունքների ամփոփում կիրականացնեն. «Նախորդ տարի մենք 2019 թվականը 2018-ի նկատմամբ տեխնոլոգիական ոլորտի ընդհանուր շրջանառության 30 տոկոս աճ ենք ունեցել: Կարծում եմ՝ առնվազն նույն տեմպերով պետք է առաջ գնանք»:
Նմանատիպ նյութեր
2179 դիտում
23:37 24-07-2019
Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը
1105 դիտում
15:55 07-11-2022
2023 թ. գյուղոլորտին կհատկացվի 37 մլրդ 905 մլն դրամ, որը շուրջ 6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ
1663 դիտում
14:41 05-08-2020
Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին
Այս բաժնից
778 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
658 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
862 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am