2170 դիտում
13:40 12-03-2020
Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը. օրական 100 հրդեհ ենք ունենում. Ցոլակյան
Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Օրական մինչև 100 հրդեհ ենք ունենում, որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է և արդեն դժվարություններ են առաջանում մի տեղից մյուսը գնալու և հրդեհները մարելու հետ կապված: Տարածքային կառավարման մարմինները շատ լուրջ պետք է սրանով զբաղվեն: Գյուղացիներն իրենց այգիների տերևները, ավելցուկը հավաքում են ու այրում են, հետո չեն հետևում ու կրակը տարածվում է:
Բացի այդ, կան նաև այլ պատճառներով հրդեհներ: Մենք հիմա ունենք անտառային հրդեհների դեպքեր, որն այս սեզոնին հատուկ չէ: Օրինակ երեկ ունեցել ենք 95 հրդեհ»,- ասաց նա՝ խնդրելով, որ համայնքի ղեկավարներն ուշադիր լինեն:
Նմանատիպ նյութեր
2977 դիտում
08:21 15-08-2015
Աննախադեպ շոգերի պատճառով էականորեն ավելացել է սրտամկանի ինֆարկտով հիվանդների քանակը. ՀԺ
4204 դիտում
12:52 31-07-2017
Վերջին 2 ամսվա ընթացքում Երևանում 10 տոկոսով ավելացել է աղբի քանակը. Սանիթեք
Այս բաժնից
538 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
562 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները