4186 դիտում
12:52 31-07-2017
Վերջին 2 ամսվա ընթացքում Երևանում 10 տոկոսով ավելացել է աղբի քանակը. Սանիթեք
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։ Հավաքվող աղբի քանակի նման ավելացումն, իհարկե, որոշ չափով ազդեցություն է գործել նաև աղբահանության գործընթացի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն։
Այդուհանդերձ, «Սանիթեք» ընկերության թիմն ուրախ է, որ Երևան քաղաքում ավելացել է զբոսաշրջիկների, քաղաքի հյուրերի ու առհասարակ այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են այցելել Երևան։ Այսպես, եթե 2016 թ. նույն ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017 թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։
Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է առհասարակ աղբահանության ոլորտի առանձնահատկությունների և գրանցվող փոփոխությունների հիման վրա վերլուծել տվյալ քաղաքում շրջակա միջավայրի կայուն զարգացման առկա վիճակը և հնարավորությունները, քաղաքային կյանքի ակտիվությունը։
Օրինակ՝ ուսումնասիրության են ենթարկվում կուտակվող աղբի քանակը, տեսակը, մարդկանց վերաբերմունքն աղբի նկատմամբ և շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։ Երևան քաղաքում նման փորձառությունը դեռևս ձևավորման փուլում է։ Այս համատեքստում «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևանի բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։
Այդպիսով, միասին ավելի առողջ և գեղեցիկ միջավայր կստեղծենք քաղաքի բոլոր բնակիչների համար և մեր օրինակով կնսպատենք, որ քաղաքի հյուրերը ևս հետևեն շրջակայքը մաքուր պահելու կանոններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
31167 դիտում
19:25 06-01-2017
«Սանիթեք»-ի շնորհիվ մայրաքաղաքում ավելացել են «սահադաշտերն» ու աղբի «բուրգերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2432 դիտում
14:57 03-08-2020
Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը. Դատախազություն
6831 դիտում
15:46 19-07-2017
Երևանում աղբահանության գործընթացում խափանումներ կան, հնարավոր է՝ աղբի տեղափոխման ուշացումներ լինեն. «Սանիթեք»
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
937 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար