211652_close_icon
views-count8733 դիտում article-date 23:01 10-03-2020

Կոռնիձոր գյուղում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ թիվ N զորամասի սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են ինքնաթիռի կասետային ռումբի գնդակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր