211652_close_icon
views-count5073 դիտում article-date 15:50 06-03-2020

Տուժողները հերքեցին Մասիս քաղաքապետի մասնակցությունը Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին. aravot.am

Մարտի 5-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյան) տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը: Շարունակվեց տուժողների հարցաքննությունը: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2020/03/05/1098207/?fbclid=IwAR0dvffxslaVp1J5sBZb8xGUTmmx6WSHaVn_chvtHKK_WqlX66eqRUsColI]Aravot.am[/url]-ը, նիստին ներկա էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալները մեղադրվում են Թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների դեմ իրականացրած բռնությունների, խուլիգանության, գույքի վնասման դրվագներով: Դատարանի դահլիճում Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետ կապված դատարանի դահլիճում հարցաքննվեցին տուժողներ Արա Պողոսյանն ու Աբրահամ Ինժիղուլյանը: Նրանք դատարանի դահլիճում հերքեցին Դավիթ Համբարձումյանի մասնակցությունն այդ միջադեպին: Նրանք հայտարարեցին, որ Դավիթ Համբարձումյանին այնտեղ չեն տեսել: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ էին Դավիթ Համբարձումյանի անունը սկզբում նշել, բայց հիմա հերքում են, տուժողները պատասխանեցին, որ ուրիշների խոսքերից է դա եղել. իրենք չեն տեսել Դավիթ Համբարձումյանին: Կարդացեք նաև Հեղափոխության օրերին խուլիգանություն արած քաղաքացին դատարան չէր ներկայացել Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանին ճանաչվել է մեղսունակ. «Հայկական ժամանակ» Կալանավորման որոշումներն էական կոպիտ խախտումներով են կայացվել. հերթական ահազանգը Խաչատրյանների փաստաբանական խմբից Տուժողների հարցաքննությունից հետո նախագահող դատավորը հետաձգեց նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 11.30-ին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/03/05/1098207/?fbclid=IwAR0dvffxslaVp1J5sBZb8xGUTmmx6WSHaVn_chvtHKK_WqlX66eqRUsColI]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր