2381 դիտում
14:38 06-03-2020
«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 5-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի բնակելի գոտու տեղազննության արդյունքում հայտնաբերել են ներնետված, թափանցիկ, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար ամրացված են եղել մետաղական պտուտակներ։
Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 6 գրամ քաշով, թմրամիջոց հանդիսացող «B8» մակնշմամբ, փշրված և կոտրատված, սուբուտեքսի նմանվող դեղահաբեր։
Միաժամանակ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ համագործակցության արդյունքում հաջողվել է հայտնաբերել թմրամիջոցով փաթեթն արտանետած անձին, որն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
13:14 29-03-2021
Օպերատիվ տեղեկությունների արդյունքում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը «Կոշ» ՔԿՀ
2855 դիտում
18:41 16-12-2019
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1213 դիտում
16:56 09-04-2021
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը