ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը աշխատանքային շրջայց է իրականացրել մոտոհրաձգային բրիգադներից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ուղղությամբ տեղակայված առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում:
Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել ժամկետային զինվորականների և հրամկազմի հետ, հետաքրքրվել ուսումնական փուլի տվյալ ժամանակահատվածի ընթացիկ խնդիրներով, ստուգել անձնակազմի գործառույթային ու ծառայողական պարտականությունների իմացության մակարդակը, ինչպես նաև հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]