113990 դիտում
09:54 05-03-2020
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ, կոտրելով դռներ ու պատուհաններ, ներխուժել են Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող տներ
Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև հատարել հափշտակություն։
Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս։
Վերոհիշյալ ապօրինությունների հետ կապված, նույն հասցեում՝ Արցախի փողոց թիվ 17/8, այսօր ժամը 14.00- ին հրավիրում ենք մամուլի ասուլիս։
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան
Նմանատիպ նյութեր
13642 դիտում
09:19 30-11-2017
Միհրան Պողոսյանը ձեռք է բերել պատուհաններ և դռներ արտադրող ընկերություն. «Հայկական ժամանակ»