3991 դիտում
21:28 13-06-2020
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետի և նրա մամուլի խոսնակի. NEWS.am
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին տեղեկանում են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, հայտնում է [url=https://news.am/arm/news/585196.html]News.am[/url]-ը:
Նշենք, որ Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:
Հայցադիմումի պատճառ է հանդիսացել ապրիլի վերջերին մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։
Նմանատիպ նյութեր
6339 դիտում
15:26 06-07-2020
Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի և նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոնի»-ի
22265 դիտում
18:40 04-10-2018
Դատարանը վարույթ չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի որդու հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի
Այս բաժնից
568 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5689 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի