Վանաձորի Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Լոռու մարզի դպրոցականների առաջնության բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` փետրվարի 13-ին, Վանաձորի Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Լոռու մարզի դպրոցականների առաջնությունը:
Տնօրեն Արշակ Ռամազյանը իր խոսքում նշեց, որ մասնակցում են 280 աշակերտներ, ովքեր միմյանց հետ պետք է պայքարի մտնեն մինչև փետրվարի 23-ը:
Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և գավաթներով:
Մրցաշարը կազմակերպում է Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի