1363 դիտում
15:58 03-03-2020
Լրագրողների համաժողովները համակարգող խորհուրդն ազդարարեց աշխատանքների վերամեկնարկի մասին
Անթիլիասում փետրվար 29-ից մարտի 1-ը կայացած Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստում հստակեցվել են ֆորումի առաջիկա աշխատանքների ընդհանուր ուղղությունները։
«[url=https://armenpress.am/arm/news/1007121.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ քննարկվել են թե՛ տարածաշրջանային, թե՛ համընդհանուր մակարդակով մասնագիտական բովանդակությամբ խորհրդաժողովների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման հնարավորությունները:
Համակարգող խորհրդի քննարկումների օրակարգում ներառված էին Անթիլիասում անցյալ տարի տեղի ունեցած լրագրողների համահայկական համաժողովի արդյունքները, համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, ինչպես նաև համահայկական լրատվական գործակցության զարգացմանն ուղղված գործնական մեթոդները:
Արձանագրվեց, որ երկու օրում համակարգող խորհուրդը ձևավորել է լրատվական ժամանակակից միտումներին համահունչ օրակարգ, որի նպատակն է զարգացնել հայկական լրատվամիջոցները և ապահովել համագործակցության շարունակականությունը:
Նիստի նախօրեին և ավարտին Խորհուրդը հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Հանդիպման ժամանակ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Վեհափառ հայրապետին իր ցուցաբերած նախանձախնդրության, ինչպես նաև հայ մամուլի տարվա առիթով մշակված բոլոր ծրագրերի համար:
Համակարգող խորհուրդը որոշել է իր առաջիկա լիագումար նիստը գումարել Երևանում մայիսին:
Համակարգող խորհրդի անդամները հանդիպում ունեցան նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, ով խոսեց ՀՀ-Լիբանան միջպետական զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային և լիբանանյան նորագույն իրադարձությունների մասին: Դեսպանն ընդգծեց համահայկական մամուլ-ՀՀ արտաքին գործերի նախարարության համագործակցության անհրաժեշտությունը՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների և դրանց կիրառման գործընթացների մասին իրազեկելու նպատակով:
Համակարգող խորհրդի կազմում են Արամ Անանյանը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն, Սաթիկ Սեյրանյանը՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Տիգրան Հարությունյանը՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանը՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Շահան Գանտահարյանը՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Սեւակ Հակոբյանը՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր:
Նմանատիպ նյութեր
595 դիտում
15:39 02-04-2015
Կայացավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2015թ. անդրանիկ նիստը
743 դիտում
21:38 21-04-2016
Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը
1024 դիտում
20:26 23-09-2016
Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը
Այս բաժնից
511 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
373 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
406 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը