1689 դիտում
13:14 03-03-2020
Գեղարքունիքում փետրվարին ծնված աղջիկները թվով գերազանցել են տղաներին
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի փետրվարին ծնված աղջիկները 10-ով գերազանցել է տղաների թվին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 108 երեխա՝ 59 աղջիկ եւ 49 տղա: 45 ծնունդ գրանցվել է
Մարտունու ծննդատանը, 24 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում, 18 ծնունդ՝ Գավառի, 15 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 5 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:
Նախորդ տարվա փետրվարի համեմատ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնված երեխաների թիվը պակասել է երկուսով:
Նմանատիպ նյութեր
28893 դիտում
19:30 22-06-2017
Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն
1646 դիտում
11:47 28-11-2022
Հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին․ Աննա Հակոբյան
Այս բաժնից
718 դիտում
20:44 18-05-2024
Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
784 դիտում
19:59 18-05-2024
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
748 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին