211652_close_icon
views-count1524 դիտում article-date 18:57 28-09-2019

Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչ մեր ժողովուրդը կգիտակցի, որ խաբված է․ Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրում է․ «Տարիներ շարունակ մեր երկրում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող և հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարող 1in.am-ի Արմանը, ով հիմա էլ մտել է Նիկոլի հետևը՝ իր թերթում հերթական բարբաջանքն է տպագրել, իբր թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը օգտագործելով իր ռուսական կապերը փորձում է համոզել Կրեմլին՝ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը․․․ Ինտելեկտ ունեցող մարդիկ հասկանում են, որ սա Նիկոլենց հերթական ցնդաբանությունն է , բայց տգետների ու քաղաքականապես տգետների համար շատ լավ հնարավորություն՝ Նիկոլի անփառունակ քաղաքականության արդյունքում մեր ժողովրդի կյանքի որակի վրա ազդող խնդիրները այլոց վրա բարդելու համար: Տարիներ շարունակ ընդիմադիր Նիկոլը մեղադրում էր Սերժ Սարգսյանին , որ ռուսական գազը Հայաստանը թանկ է առում, որ կարելի է Իրանից ավելի էժան գազ գնել , բայց ահա իշխանությունը բռնազավթելուց հետո պարզվեց, որ Նիկոլը ոչ միայն չի կարողանում Իրանից գազ գնել , ոչ միայն չի կարողանում ռուսական գազն էժանացնել , այլ չի կարողանում նույնիսկ Սերժ Սարգսյանի պայմանավորված գնով գազ բերել Հայաստան , հակառակը՝ Ռուսաստանը բարձրացնում է գազի գինը… ԵՎ ահա հերթական անգամ ժողովրդի աչքերում սուտ դուրս չգալու համար Նիկոլն իր անհայրենիք գործիքներից մեկի՝ հակառուսական 1in.am-ի Արմանի միջոցով փորձ է անում սեփական ձախողումը կարել նախկին վարաչպետ Կարեն Կարապետյանի վրա : Իմ խաբված ժողովուրդ քանի դեռ դուք շարունակելու եք կուրորեն հավատալ Նիկոլի ստերին՝ նա առանց ամոթի խայծի սեփական ձախողոմները փորձելու է գցել այլոց վրա , որի արդյունքում ձեր կյանքն ավելի է բարդանալու, թանկանալու, ավելի վատ եք սկսելու ապրել, իսկ Նիկոլն ու իր թայֆեն ստեր փչելով ձեր աչքերին շարունակելու են վայելել բռնազավթված իշխանությունը , միլիոնավոր դոլարներ վատնելով պետական բյուջեից՝ սեփական կայֆերի վրա : Գազի թանկացումը կգցի Կարեն Կարապետյանի վրա, Երկաթուղու հեռանալը Անաստաս Միկոյանի, Ատոմակայանի վառելիքը Մարշալ Բաղրամյանի, ապագա հնարվոր պատերամը Վլադիմիր Պուտինի և այսպես շարունակ այնքան ժամանակ, մինչ մեր ժողովուրդը կսթափվի, ուշքի կգա և կգիտակցի, որ խաբված է այն էլ լկտիաբար․․․»

Նմանատիպ նյութեր