3316 դիտում
15:28 27-02-2020
Գործադիրը արտոնություն տվեց կրակայրիչներ արտադրող «Սահլեվս» ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում հարկային արտոնություն տրամադրել «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին՝ ազատելով նրան մաքսատուրքից:
Նշենք, որ «ՍԱՀԼԵՎՍ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
«ՍԱՀԼԵՎՍ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային կրակայրիչների արտադրությամբ։ Ընկերությունը նախատեսում է մեծ ծավալներով արտահանում ԵՏՄ և երրորդ երկրներ:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի չափով ներդրում հումքի ձեռքբերման համար։
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 27-30 նոր աշխատատեղ` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նմանատիպ նյութեր
7494 դիտում
14:57 24-01-2019
Գյումրիում բարձրորակ ջինսե հագուստ արտադրող ընկերությանը արտոնություն տրամադրվեց
5701 դիտում
15:36 18-03-2021
Կառավարությունը արտոնություն տրամադրեց ծխախոտ արտադրող ընկերությանը
2982 դիտում
16:40 16-07-2020
Գործադիրը արտոնություն է տրամադրել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Այս բաժնից
1336 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
928 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար