2710 դիտում
15:34 26-02-2020
Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին:
«[url=https://armenpress.am/arm/news/1006352.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նա նախ նշեց, որ կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականության ուղղություններից մեկն է միջազգային հարկային հարաբերությունների ակտիվացումը, զարգացումը և,ըստ այդմ, նաև գործընկերներ երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ստորագրումը: Պողոսյանը նկատեց՝ Ղրղզստանի պարագայում այս անհրաժեշտությունն ավելի քան առկա է, քանի որ գտնվում ենք միևնույն տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ-ում:
Նա նշեց՝ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում: «Մեր ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում»,-ասաց փոխնախարարը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:
Նմանատիպ նյութեր
4163 դիտում
15:16 22-03-2018
Հայաստան-Իսրայել կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի վավերացման մասին օրինագիծը հավանության է արժանացել
3601 դիտում
17:06 15-06-2017
Եթե կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաներ ունենք, պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք. վարչապետ
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»