211652_close_icon
views-count3219 դիտում article-date 12:57 25-02-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին

Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանն՝ ի շահ երկու ժողովուրդների:

Նմանատիպ նյութեր