24951 դիտում
22:18 17-02-2020
Դեբեդ գետը ռաֆթինգի միջոցով զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկը դառնալու հսկայական ներուժ ունի. Ալավերդու քաղաքապետն ընդունել է Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմազին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 16-ին, Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունցավ հանդիպում՝ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի և Համաշխարհային ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմասի միջև։
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ռաֆթինգի նախագահ Սեդրակ Զաքարյանը և Rafting.am-ի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը։
Կողմերն անդրադարձան Հայաստանում այդ մարզաձևի զարգացման հեռանկարներին, քանի որ, ըստ Խաչիկյանի և համայնքապետ Խեչումյանի, Դեբետ գետի՝ Թումյանյան քաղաքից մինչև Ալավերդի և Ախթալա ընկած հատվածն ամենահարմարն է ռաֆթինգով զբաղվողների համար։ Բացի այդ, մարզը նաև հիանալի զբոսաշրջային գոտի է արտասահմանցիների համար, քանի որ հենց այդ տարածքում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված այնպիսի պաշմամշակութային գլուխգործոցներ, ինչպիսիք են Օձունի, Սանահինի վանական համալիրները, Քոբայրի և Ախթալայի վանքերը, Քարե կամուրջը և այլն։
Դ. Բարմասն ընդգծեց, որ ինքն անձամբ է ուսումնասիրել նշված հատվածը և այդ առումով Դեբեդը հրաշալի է համարում մարզաձևը զարգացնելու, ինչպես նաև ռաֆթինգ-տուրերի նախագիծ իրականացնելու հեռանկարը։
«Այն թիավարության, ժայռամագլցման միջոցով զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկը դառնալու հսկայական ներուժ ունի»,-ընդգծել է նա։
Ի դեպ, անցյալ տարի Ախթալայի թիմից 1 հոգի մասնակցել է աշխարհի առաջնությանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5287 դիտում
11:38 21-07-2018
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
12757 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ