211652_close_icon
views-count1640 դիտում article-date 19:48 14-02-2020

Ազգային Ժողովը պետք է ներգրավվի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին․ Վաղարշակ Հակոբյան

Կայացավ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի անդրանիկ նիստը: Ենթահանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ ռուս գործընկերները դրական արձագանք և պատրաստակամություն են հայտնել ենթահանձնաժողովի գործունեությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով նման ձևաչափով իրականացվելիք աշխատանքները և դրանց անհրաժեշտությունը։ Պատգամավորը նշել է, որ ենթահանձնաժողովի գործունեությունը մեծապես կնպաստի ինչպես ՌԴ այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների միջև բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև միտված կլինի առարկայական արդյունքներ գրանցելուն: Քննարկվել են ենթահանձնաժողովի ռազմավարությունը հաստատելու հարցը և հետագա գործողությունների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր