ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ հուսալի գործընկեր փոքր բիզնեսի հաճախորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մեկ տարի է, ինչ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սկսել է Փոքր բիզնեսի հատվածի համար բանկային ծառայություններ մշակել բոլորովին նոր ձևաչափով:
Բանկի 2019-2021 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ Հայաստանի և Արցախի փոքր բիզնեսին աջակցելը և սպասարկելը Բանկի կողմից դիտարկվում է որպես թիրախային ոլորտ:
Փոքր բիզնեսին մատուցվող բանկային ծառայությունների ամբողջական վերագործարկումից հետո առաջին տարվա արդյունքներով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարողացավ առաջարկել վարկային պրոդուկտների ընդլայնված շարք, որն ընդգրկում է բիզնեսի կարիքների ամբողջ տեսականին: Դա նպաստեց ավելի քան 700 փոքր բիզնեսի նախագծերի ստեղծմանը, ընդլայնմանը, ինչպես նաև զարգացմանը:
Այսօր Փոքր բիզնեսի տարբեր վարկատեսակների առաջին հինգ հաճախորդները հրավիրվել էին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՝ ամփոփելու և միասին նշելու նվաճումները:
«Մեկ տարվա ընթացքում նման ցուցանիշներն իրոք տպավորիչ են»,- իր ողջույնի խոսքը ներկաներին ուղղեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արտավազդ Սարգսյանը: Նա շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց այդ գործառույթի հետ անմիջական կապ ունեցող Բանկի աշխատակիցներին և փոքր բիզնեսի հատվածի հաճախորդներին: Վարչության նախագահը նշեց, որ ի դեմս մեր Բանկի՝ նրանք ունեն մշտական և հուսալի ֆինանսական գործընկեր:
Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից առաջարկվող վարկային բոլոր պրոդուկտներն առանձնանում են գործարքների ձևակերպումների օպերատիվությամբ, վարկի տրամադրման պարզությամբ և հաճախորդների նվազագույն ծախսատարությամբ: Բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսպիսի պարզեցված պայմանները հետաքրքրում են Փոքր բիզնեսը ներկայացնող շատ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հավատարիմ է մնում իր կարգախոսին և հետագայում հաճախորդներին կմատուցի ձեռքբերման և օգտագործման առումով մատչելի և պարզ պրոդուկտներ, որոնք կբարձրացնեն նրանց ֆինանսական կայունությունը և կստեղծեն բոլոր պայմանները սեփական տանը հուսալի ապագա կառուցելու համար:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: