1651 դիտում
19:00 13-02-2020
ՀՊՏՀ -ի խնդիրը շարունակում է մնալ ակտուալ. Պատգամավոր Աննա Կոստանյանի հարցը Արայիկ Հարությունյանին
«Հանձնաժողովը ֆիքսել է Դիանա Գալոյանի արտագրությունների փաստերը, և հիմա պետք է լուծում գտնենք». Արայիկ Հարությունյան:
- Իսկ ինչո՞ւ Ձեր հրապարակային խոստումներին համապատասխան դեռ որոշում չեք կայացրել (Ա.Կ.)
- Ընդամենը օրեր առաջ է ֆիքսվել... (Ա.Հ)
Ահա այսպես վերջապես ստիպված խոսեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Աննա Կոստանյանի հրաշալի, պարտադրող հարցին, և խոստովանեց նաև, որ խնդիրը համակարգային է ու առկա է բոլորի մոտ: Հաա... Իսկապե՞ս:
https://bit.ly/2SnS5PF
Հարգելի՛ պարոն նախարար, իհարկե լավ է, որ գոնե ուշացած և արդեն ստիպված ակամա ընդունում եք Ձեր սխալը, բայց...
Վատ է, որ 6 ամիս Ձեզ բացատրում էինք, որ համակարգային խնդրի պատճառով չի կարելի այդ համակարգի լավագույններից մեկին ապօրինաբար թիրախավորել, չէիք հասկանում, մեզ «էդ խմբեր» անվանում, և հիմա այսքան ուշացած և պարտադրված հայտարարում եք, որ համակարգային խնդիր է եղել:
Եվ վերջում՝ որտե՞ղ են այժմ կես տարի առաջ զօրուգիշեր ակադեմիական արժեքներ գոռացող 2-3 «ազնվամիտները»:
Հիմա ապացուցվե՞ց, սիրելի՛ հետևորդներ, որ նրանք ոչ թե արդարամիտ խելագարներ էին, այլ արջի անորակ ծառայություն մատուցողներ:
https://www.youtube.com/watch?v=X6sYqUqGy-U&feature=youtu.be&fbclid=IwAR07iszfp-VVwb006yMwMGxjZsuWv0JBB5-HiHmHcCAWJ-fCViqzJ9qY5xU (Կառավարության հարցուպատասխան, ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ գիտական աշխատությունների արտագրությունների վերաբերյալ)
Նմանատիպ նյութեր
3462 դիտում
23:17 29-08-2019
ՀՊՏՀ ուսանողների և այլ շահառուների բաց նամակը ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին
1069 դիտում
22:04 25-05-2020
Ես դա համարում եմ ուղղակի հովանավորչություն. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը՝ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
304 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
307 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել
349 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ