1120 դիտում
22:04 25-05-2020
Ես դա համարում եմ ուղղակի հովանավորչություն. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը՝ Արայիկ Հարությունյանին
ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԿԳՄՍ նախարար.
21.08.19թ. «...Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը… Ամենակարևորը որոշակի արժեքային համակարգն է, անկախ նրա մասնագիտական կարողություններից»:
25.05.20թ. «Ատենախոսության խնդիրները նախկին համակարգից եկած պրոբլեմներ են, որոնք բուհին սթրեսի են ենթարկում»:
Չէ, լո՞ւրջ: Այն, ինչ պնդում էի ամիսներ շարունակ, որ ամբողջական, խորքային հետազոտությունս չի կարելի նսեմացնել համակարգի օբյեկտիվ և ոչ էական խնդիրներին հղում կատարելով, միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» (հենց իր խոսքերով) հասավ: Իսկ առանց հասկանալու ու խնդիրը պատկերացնելու ավել-պակաս արտահայտություններով խոսելու և գործելու համար ոչ ոքից ներողություն խնդրելու կարիք այժմ չկա՞: Արժեքային համակա՞րգ է փոխվել, թե՞ ի սկզբանե կեղծ, չմտածված հայտարարություններ էին:
Ես, իհարկե, դատից հետո կասեմ, թե որքան անհեթեթ էին այդ խոսքերն ու գործողությունները, բայց այսքանից հետո գոնե սխալն ընդունելու համարձակություն էլ չկա՞: Եվ խնդիրը բնավ ամիսներ ուշացած ու մրցույթից մի քանի օր առաջ հանրային ճնշմամբ պարտադրված հնարավոր հրաժարականը չէ, այլ՝ մոտեցումների և գործողությունների տարբերությունը: Բա երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա ի՞նչ է: Ես բազմիցս նշել եմ, որ դա համարում եմ ուղղակի հովանավորչություն:
Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3281 դիտում
15:45 17-07-2020
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը ընտրվեց ՀՊՏՀ ռեկտոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
2904 դիտում
22:36 14-08-2020
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին․ ՀՊՏՀ նախկին ռեկտոր
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը