2897 դիտում
14:26 13-02-2020
Կառավարությունը մշակել է լիզինգի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել: Այն գործադիրի այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
«Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար: Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ: Ներկայիս դրությամբ՝ ՀՀ-ում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում էին եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը: Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»,- ասաց Ավանեսյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում:
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
12:57 22-04-2019
Գործադիրը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է մշակել
1378 դիտում
18:38 28-04-2014
Համագործակցություն գինեգործության զարգացմանը նպաստող ծրագրերում
944 դիտում
16:52 21-11-2016
Տարոն Մարգարյան. Պետք է ստեղծել մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ
Այս բաժնից
880 դիտում
12:06 28-11-2024
Օրհներգի տեքստը կփոփոխվի. Այսուհետ այն պարտադիր պետք է հնչի նաեւ քոլեջներում և մանկապարտեզներում