ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երանոս գյուղում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 16.00-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Մարտունու բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Անդրանիկ Փ.-ն, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՌԴ Սամարայի մարզի ՆԳՎ Նովոկույբիշևսկ քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]