ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երանոս գյուղում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արայիկ Ն.-ին, որը դեկտեմբերի 15-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի /առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]