211652_close_icon

Արևմուտքից տաք օդային հոսանքներ են գալիս, օդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյան

views-count22936 դիտում article-date 11:57 12-02-2020
Պայմանավորված արեւմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2952877104775519]էջում [/url]գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր