Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ
Քաղաքացին, դիմելով Պաշտպանին, հայտնել է, որ ճանաչվել է անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամ՝ պնդելով, որ իր հաշմանդամությունը համապատասխանում է 2-րդ խմբի չափորոշիչներին:
Ուսումնասիրելով գործի հանգամանքները և դիմումատուի փաստարկները՝ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել պետական լիազոր մարմնից: Հաշվի առնելով, որ քաղաքացին որոշ ընթացակարգեր կիսատ էր անցել՝ նրան պարզաբանվել են օրենսդրությամբ նախատեսված պահանջները:
Պաշտպանի և պետական լիազոր մարմնի համագործակցության արդյունքում քաղաքացին պատշաճ կերպով անցել է բոլոր ընթացակարգերը և հավաքագրել համապատասխան փաստաթղթերը, որոնց հիման վրա բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնը քաղաքացուն տրամադրել է 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ: