1800 դիտում
16:41 21-03-2014
Շենգավիթում 53-ամյա տղամարդը խոհանոցային դանակով դանակահարել է կնոջը
53-ամյա Մամիկոն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Լազոյի փողոցի 6 շենքի իր 45 բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ `Ցողիկ Խաչատրյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ խոհանոցից վերցրած դանակով հարվածել է վերջինիս որովայնին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հարվածի հետեւանքով որովայնի առաջնային պատի որովայնի խոռոչ թափանցող լայնական հաստ աղու առաջնային պատի վնասման և աղու լուսանցք թափանցումով ծակած-կտրած մարմնական վնասվածքի ձևով Ց. Խաչատրյանին դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:
Մամիկոն Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5946 դիտում
18:35 29-10-2015
55-ամյա Գևորգը խոհանոցային դանակով սպանել է կնոջը
Այս բաժնից
823 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
925 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
667 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին