211652_close_icon
views-count5167 դիտում article-date 21:47 06-05-2015

Քաղաքապետի կարգադրությամբ՝ չոր, որդնած ու վտանգավոր ծառերի փոխարեն տնկվում են նորերը, իսկ որոշ մարդիկ փորձում են հանրությանը մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ապրիլի 28-ին լրատվություն էր տարածել, որ քաղաքացիները ահազանգում էին, թե ինչու պատկան մարմինները՝ տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կանաչապատմամբ զբաղվող չինովնիկները միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի իրենց շրջաններում հեռացվեն իրենց դարն ապրած՝ որոշ դեպքերում էլ որդնած ու վտանգավոր ծառերը: Ահազանգողները հույս էին հայտնում, որ պատկան մարմինները չոր ծառերը կփոխարինեն նորերով: Հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծառայության աշխատակիցները՝ Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ծառայության աշխատակիցների հետ, Խորենացի փողոցի Ոսկու աշխարհ շուկայի դիմացից հեռացրեցին 2 վտանգավոր ծառերը: Հիշեցնենք , որ տարիներ առաջ այդ ծառերի հսկայական ճյուղեր պոկվել և վնասել էին Ոսկու շուկայի աշխատակցի մեքենան ու այդ քաղաքացին ոչ մի փոխհատուցում չկարողացավ ստանալ, իսկ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ նյութեր էր հրապարակել, թե ինչպես են վտանգավոր ծառերը ընկել մարդկանց շենք- շինությունների և տրանսպորտային միջոցների վրա: Այսօր՝ մայիսի 6-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ բոլոր չոր ու ոչ պիտանի ծառերի փոխարեն տնկվելու են նորերը և վարչական շրջանների ղեկավարների հսկողությամբ խնամվելու են այդ ծառերը, որպեսզի հասարակությունը իմանա, որ այդ դեպքում պատկան մարմինները հետամուտ են իրենց գործին: Փոխարենը, որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ ընթերցողներ գրավելու նպատակով, իրականությունը խեղաթյուրում են ըստ իրենց ուզածի: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/28/51059/]հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարներն ամեն անգամ հայտարարում են, որ իրենց վարչական շրջաններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի ավելանան կանաչ զանգվածները, իսկ ոչ պիտանի, չոր և իրենից վտանգ ներկայացնող ծառերը հեռացվելու են և փոխարենը տնկվելու են նորերը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ անգամներ նյութեր է հրապարակել, որ ուժեղ քամու հետևանքով ինչքան արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, երբ իրենց դարն ապրած հսկայական ծառերը պատուհաս են դարձել մարդկանց համար: Եղել են բազմաթիվ դեպքեր, որ ծառն ընկել է տրանսպորտային միջոցների, շենք-շինությունների վրա, և միայն երջանիկ պատահականություն է եղել, որ մահվան ելքով նման արտակարգ դեպքեր տեղի չեն ունեցել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր