Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է վաղը: Նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է: