6463 դիտում
20:45 04-02-2020
Բժիշկները փրկել են կյանքի հետ անհամատեղելի դեղորայքային գերդոզավորմամբ կնոջ կյանքը
2019 թվականի դեկտեմբերին մեկ այլ բժշկական կենտրոնից Շտապօգնությամբ` ծայրահեղ ծանր, անգիտակից, կոմատոլ վիճակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվում 33-ամյա կին: Բժիշկները ցուցում են կյանքի հետ անհամատեղելի, մետաբոլիկ խանգարումներով վիճակ:
Հարազատները նշում են, որ պացիենտը տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով մշտապես ընդունում է համապատասխան դեղորայք: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծայրահեղ ծանր վիճակն առաջացել է դեղորայքի գերդոզավորման հետևանքով...
Պացիենտը միացվում է արհեստական շնչառության ապարատին, կատարվում է հեմոդիալիզ` սուր երիկամային անբավարարության պատճառով, տեղադրվում է տրախեոստոմիկ խողովակ: 25 օր անց պացիենտի երիկամներսը սկսում են գործել: Անջատվում է հեմոդիալիզի ապարատից: Արդեն 30-րդ օրը կինը գիտակցության նշաններ է ցույց տալիս, որից հետո անջատվում է արհեստական շնչառության ապարատից և հանվում է տրախեոստոմիկ խողովակը:
«Նման դեղորայքային թունավորմամբ և կլինիկոլաբորատոր տվյալներով հիվանդների մահացությունն աշխարհում բավական բարձր տոկոս է կազմում: Կարող եմ ասել, որ այսպիսի մետոբոլիկ շեղումներով դեպքերի նկարագրությունը և դրական արդյունքը ողջ աշխարհում հաշված թվով են»,- նշում է ՍԳԼ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը` հավելելով, որ պացիենտն արդեն լավ է և այսօր դուրս է գրվում:
[b]Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ[/b]
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
10:40 29-09-2015
Բժիշկներին հաջողվել է փրկել ծանր աստիճանի սուր դեղորայքային թունավորումով ևս 2 երեխայի կյանք
Այս բաժնից
778 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել