211652_close_icon
views-count170869 դիտում article-date 12:05 03-02-2020

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի դին ի նշան բողոքի ոտքով Երևան տեղափոխելու ժամանակ 62-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երբ կասկածելի հանգամանքներում Արցախի պաշտպանության բանակում մահացած, Հայթաղ գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները՝ ի նշան բողոքի, ակցիա էին իրականացնում, զինվորի դին ոտքով տեղափոխում էին Երևան, այդ ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Էջմիածնի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ Հայթաղ գյուղի բնակիչ՝ 62-այա Մ. Աբելյանի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ կժամանեին գյուղ, նա մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146438/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 2-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս էր եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով: Հայթաղցիներին միացել էին նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում էին. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել էին ճանապարհը և արգելում էին, որպեսզի մարդիկ դի տեղափոխող ավտոմեքենայով շարժվեն Երևան: Մարդիկ, տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս դի տեղափոխող ավտոմեքենան տեղաշարժվի, դագաղը դուրս էին բերել ավտոմեքենայից ու արդեն մոտ 2 կիլոմետր դին տեղափոխել էին ոտքով Երևան: Բոլորը միաբերան պնդում էին, որ ստիպված են այս ակցիան անում, որպեսզի իրականությունը բացահայտվի։ Ակցիայի մասնակիցներին էին մոտեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Դ. Տոնոյանը առաջարկել էր, որպեսզի ավագ սերնդի մի քանի ներկայացուցիչների հետ քննարկեն խնդիրը՝ ասելով. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս գործը իմ հսկողության տակ է: Ոչ մի բան չի կոծկվելու և իրականությունը ջրի երես է դուրս գալու ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու»: Մի քանիսը ընդդիմացել էին նախարարին՝ ասելով, որ տեղ չկա հավատալու, քանի որ արդեն քանի օր է, կեղծ տեղեկություններ են տարածում, որ զինվորը ինքնասպան է եղել: Ոտքով երթը Երևան շարունակվել էր, իսկ ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: Ուժեղացված ծառայության էին կատարում նաև ճանապարհային ոստիկանները: Նրանց աշխատանքները տեղում ղեկավարում էին ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և ՃՈ 2 սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: Ավելի ուշ մահացած զինվորի հարազատները, բարեկամները, ընկերներն ու ակցիայի մասնակիցները համաձայնության էին եկել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ու դադարեցրել էին բողոքի ակցիան և վերադարձել գյուղ, որտեղ պետք է տեղի ունենար զինվորի հուղարկավորությունը: Ակցիայի մասնակիցներն ասել էին, որ իրենք մեծ հարգանք ունեն Դավիթ Տոնոյանի նկատմամբ ու հավատում են, որ այդ հարգանքը կպահպանվի ու կմնա ընդմիշտ: Նրանք ասել էին նաև, որ նախարար Դ. Տոնոյանը իրենց ասել է, որ ինքը նույնպես մասնակցելու է հուղարկավորությանը և զինվորի մահվան փաստով արդեն 3 հոգի ձերբակալվել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր