Նոր քաղաքական ֆորմատում կլինեն և՛ «հին» նախկիններ, և՛ «նոր» հներ․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արտախորհրդարանական որոշ ուժեր այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են, հնարավոր համագործակցության ձևաչափերն են հստակեցնում: Ներքուստ «եփվում» են գործընթացները, սակայն վճռական քայլեր դեռ չկան:
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կհայտարարվի նոր քաղաքական ֆորմատի ձևավորման մասին, որտեղ կլինեն և՛ «հին» նախկիններ, և՛ «նոր» հներ: Եթե արտախորհրդարանական ուժերը դեռևս հաշվարկներ են անում, թե երբ խաղի մեջ մտնեն ու ինչ արսենալ օգտագործեն, խորհրդարանական ընդդիմությունը բավական ուշագրավ մոտեցում է ցուցաբերում:
Որոշ տեղեկություններով՝ և՛ ԲՀԿ-ի, և՛ ԼՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում հնարավոր համագործակցության մասին, սակայն վերջիններս չեն շտապում բացահայտ պատերազմ հայտարարել Նիկոլ Փաշինյանին` չբացառելով հանդերձ, որ հնարավոր բևեռի ստեղծման դեպքում կաջակցեն դրան:
Այս պահին տարբեր բանագնացներ են աշխատում և՛ արտախորհրդարանական, և՛ խորհրդարանական ընդդիմության հետ, որպեսզի հնարավորինս մեծ համախումբ ասպարեզ իջնի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]