211652_close_icon
views-count45928 դիտում article-date 13:17 28-01-2020

Սահմանադրական դատարանի դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը և հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Նազարյանը, ով աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ոստիկաններին հայտնել է, որ իր կարծիքով՝ նախկին կինը իր տղային առևանգել է։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր