Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակիչը ականատես է եղել, որ իրեն պատկանող Hyundai Elantra մակնիշի 35 TV 136 համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ դուռը մեքենայի վրայից գողացել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Տեղում աշխատել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատռաստվում։
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև կոտրած ապակիների մնացորդներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տարօրինակ գողություն Երևանում. Hyundai Elantra ավտոմեքենայի դուռը մեքենայի վրայից պոկել ու գողացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020.01.24 14:16



Տեսանյութ
