SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 2 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ, իսկ1 հոգի էլ՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։
Ըստ տեղեկությունների՝ զինվորներից մեկը կրակ է արձակել երկուսի ուղղությամբ, ովքեր վնասվածքներ են ստացել, իսկ հետո կրակել է իր վրա։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
SHAMSHYAN.com-ը, ելնելով նախաքննության շահերից, այս պահին զերծ է մնում տվյալներ հրապարակելուց, ինչպես նաև փորձում է պարզել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:
***
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտակարգ դեպք Արցախի հանրապետությունում. Պաշտպանության բանակի զորամասերից մեկի 3 զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ
2020.01.24 08:45


Twitter
Вконтакте
Одноклассники