2043 դիտում
20:45 23-01-2020
Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է համակողմանի աշխատանք. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայեցակարգ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբսահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող:
2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:
Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները:
Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը:Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ: Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:
Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:
Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.
1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
2) ազատությունից զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողականհամակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
5) ազատազրկվածներինպահելուպայմանները:
Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:
Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:
Հայեցակարգը մշակվելէ «Քաղաքացիականհասարակությանինստիտուտ»հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպություններիհետհամագործակցությանշրջանակում։
Կից կարող եք տեսնել հայեցակարգը, որը հասանելի է հետևյալ հղումով.
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
19:48 28-12-2018
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ. Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց
Այս բաժնից
886 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
694 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2026 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան