1833 դիտում
14:23 23-01-2020
«Կոռուպցիայի ինդեքս 2019» զեկույցում Հայաստանը 28 կետով առաջընթաց է գրանցել. վարչապետ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցը՝ պետական սեկտորում կոռուպցիայի վերաբերյալ. զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում և չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը:
Շեշտվել է, որ ժամանակ և ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,- ընդգծեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1632 դիտում
16:21 31-07-2019
Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել
1331 դիտում
21:08 06-09-2014
Հայաստանը առաջընթաց է գրանցել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների հարցում. aravot.am
Այս բաժնից
721 դիտում
12:02 23-01-2025
Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա
754 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net