211652_close_icon

«Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը. Պապոյան

views-count367 դիտում article-date 23:00 18-09-2025
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակած «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը։ 2024 թվականի համեմատ գրանցվել է առաջընթաց՝ 4 դիրքով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Այս առաջընթացը վկայում է Հայաստանի աճող դերի մասին համաշխարհային ինովացիոն միջավայրում և արտացոլում է կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների համատեղ ջանքերը։

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Բիզնեսի զարգացվածություն», «Ենթակառուցվածքներ» և «Ինստիտուտներ» հենասյուներում»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Նմանատիպ նյութեր